20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանի “կրեատիվը” քաշեց Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Արագ կարգով քննարկվում են մի շարք օրիանգծեր, ապա կազմակերպվում է դրանց քվեարկությունը:

Նիստի ընթացքում այսօր վերջին շրջանի քաղաքական պասիվության համեմատ բավական “կրեատիվ” էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հերթով-կարգով մոտենում էր ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և ինչ-որ բան ասում: Ապա մոտեցավ դահլիճի վերին շարքում գտնվող ԲՀԿ-ականներին ու նրանց հետ սկսեց զրուցել: Զրույցին ներքաշվեց նաև ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը: ԱԺ նախագահը հորդորեց` ՛՛Զուգահեռ նիստ մի՛ արեք՛՛:

Ապա Նաիրա Զոհրաբյանը մոտեցավ ՀՅԴ-ականներին, և սկսեց նրանց հետ զրուցել:  ՛՛Ձեր աշխատանքով զբաղվեք՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Երբ մի քանի նախագծերի քվեարկություններն ավարտվեցին, Նաիրա Զոհրաբյանը ձայն խնդրեց:

Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բանակցում է ռուսական ՛՛Գազպրոմի՛՛ հետ՝ ՀՀ կառավարության ՛՛Հայռուսգազարդի՛՛ 20% բաժնեմասի վերաբերյալ, ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է կազմակերպել քննարկում, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք:

՛՛Կարծում եմ խորհրդարանն առնվազն պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը, ինչի դիմաց ենք մենք կառավարության 20% բաժնեմասը դարձրել բանակցության առարկա: Առաջարկում ենք կազմակերպել քննարկում` տեղեկանալու համար ապահովության գնին, որպեսզի մենք չկանգնենք փաստի առաջ, որ հետո չպարզվի, թե չեն հիշում անգամ ստորագրման ամիս ամսաթիվը՛՛,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ