Հայրիկյանի վրա կրակողը վախենում է քրեական աշխարհից /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ասաց, որ նոր է գիտակցում, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանի ներքաշել է վատ իրավիճակի մեջ: “Ես պիտի ներողություն խնդրեմ ոչ միայն Հայրիկյանից, այլ Վարդանից “,-ասաց նա: Պատասխանելով մեղադրողի հարցին Պողոսյանը մեկ անգամ եւս ասաց, որ վաեխցնելու համար է արել եւ Սամվել Հարությույանի ասելով: Հետագայում, “Սամոն նրան ասել է, որ Սեդրակյանի հետ փողային խնդիրներ ունի”: “Գնանք ասենք, որ փող չտաս, քո անունն ենք տալու, սա ա սաղ պատմությունը”,-ասաց ամբաստանյալը:
Տուժող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հարցրեց, թե արդյո՞ք զգացել է վախ: “Գուցե վախից է, որ փոխել եք նախաքննական ցուցմունքը: Վախենում եք քննիչներից, քրեական աշխարհից, մարդկանից”,-հարցրեց Հայրիկյանը:
“Սաղից էլ վախենում եմ, բայց ինձ չեն վախեցրել”,-ասաց Խ.Պողոսյանը: Հայրիկյանը այլ հարցեր չուներ:
Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանը հայտարարել է, որ Հայրիկյանին սպանելու նպատակ չուներ, այլ ուզում էր վախեցներ, թե չէ չէր վրիպել: