12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սննդի հարցում ես քմահաճ չեմ»

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է՝ կարևորն Ամանորին լավ տրամադրություն ունենալն է, ոչ թե սեղանին դրված բազմատեսակ ուտեստները։

«Ես քմահաճ չեմ սննդի հարցում և չկա այնպիսի ճաշատեսակ, առանց որի ես չպատկերացնեի ամանորյա սեղանը։ Ինձ համար ավելի կարևոր է տրամադրությունն ու մթնոլորտը ամանորյա սեղանին», – ասաց Արամյանը։

Նախարարը նշեց, որ չի օգնում կնոջը խոհանոցում, քանի որ իրեն լավ խոհարար չի համարում։

Մտաբերելով իր անցկացրած ամենաանմոռանալի Ամանորը՝ նախարարը պատմեց․

«Դուստրս ծնվել է դեկտեմբերի 5–ին, և կինս նրա համար գնել էր Ձմեռ պապի  կոստյում։ Նոր տարուն մենք նրան հագցրեցինք այդ կոստյումը, և Ամանորի տոներն անցան բավականին ուրախ»։

Նախարարը նիշեց, որ որն է եղել ամենալավ նվերը, որ ստացել է Ամանորին։

«Հեծանիվը, որ հայրս էր նվիրել։ Հայրս երկու տարի շարունակ չէր գնում հեծանիվ ինձ համար, դրա համար նա երկու պայման էր դրել` դառնալ Երևանի չեմպիոն իմ սպորտաձևում և քառորդն ավարտել գերազանց։ Ես կատարեցի երկու պայմանն էլ և նվեր ստացա «Շկոլնիկ» հեծանիվ», –  եզրափակեց Արամյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ