12 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Օմբուդսմենի գրասենյակի կադրերի պետը էնքան ա հաբռգել”. բաց նամակ

Henaran.am-ի խմբագրությունն այսօր էլ. փոստով բաց նամակ է ստացել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման, ամբողջությամբ: Հավելենք, նամակն անստորագիր է.

“Տեղեկացնում ենք ձեզ, որ օմբուդսմենի գրասենյակի կադրերի պետը ենքան ա հաբռգել, որ ինքն է որոշում թե ով ինչ անի բոլոր գրասենյակներում: Ունենալով օմբուդսմենի վստահությունը չարաշահում է դա եվ տեղի անտեղի մարդկանց ազատել տալիս իրենց պաշտոններից, գոռում:

Այսինքն այս կառույցը, որը կոչված է մարդու իրավունքներ պաշտպանելու, ինքը ներսում իրավունքների խնդիրներ ունի: Վերջերս հաբռգածության աստիճանն այնքան է աճել, որ տիկին Շուշան Դանիելյանն իր մտերիմների ու աշխատակազմի որոշ անդամների մոտ ասել է.

“Ես եմ ստեղ որոշում` ով ինչ անի հետս լավ չեղան բոլորին կազատեմ պաշտոնից: Այսինքն` մենք գնանք դիեմենք օմբուդսմենի գրասենյակին, որ մեր իրավունքները պաշտպանեն ու կարող է կադրավիկ Շունանը որոշի մենք լավ մարդ չենք հանձնարարի չաջակցել մեզ, կամ ասենք եթե աջակցեն այդ մարդուն ազատի աշխատանքից:

Երբ խոսեցինք ետ գրասենյակի մարդկանց հետ ասեցին սա ենքան կոբռայա, որ չի թողնում արձակուրդ գնանք: Միթե ՀՀ Աշխատանքի տեսչությունը չի ստուգում այս կառույցի գործունեության աշխատանքային օրենսդրության համապատասխանելիությանը: Ասումա դուք ինչ եք անում, որ արձակուրդ գնաք: Եթե չարձագանքեք ապա էդ կառույցը կմնա խնդիրներով ու խմդրում ենք հետամուտ եղեք աջակցեք”:

Կանխավ շնորհակալություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ