24 Մայիսի, Saturday, 2025
KFC

“Մնացինք առանց այլընտրանք”. ԱԺ արտահերթը կշարունակվի վաղը /վիդեո/

Ազգային ժողովն այսօր նիստի ավարտին ընդունեց մի շարք օրենքների նախագծեր: 
Երրորդ ընթերցմամբ ընդունվեց ՛՛Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին՛՛ օրենքի նախագիծը 97 դեմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:  

Քվեարկվեց նաև ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադելու մասին՛՛ օրենքի նախագիծը` 76 կողմ, 15 դեմ և 4 ձեռնպահ ։  

89 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց նաև ՛՛Իրան-Հայաստան 400 կիլովատ էլեկտրահաղորդակցման օդային գծի ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության նկատմամբ հարկային և մաքսային արտոնություներ տրամադրելու մասին՛՛ օրենքի նախագիծը:

՛՛Նվազագույն աշխատավարձի մասին՛՛ օրենքի նախագիծն անցավ առաջին ընթերցմամբ՝  94 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ արտահերթ նիստը կշարունակվի նաև վաղը` հունիսի 20-ին:  Եւ մինչ քվեարկությունների ավարտից հետո շոգից հոգնատանջ պատգամավորները լքեցին դահլիճը, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց դահլիճին.

՛՛Հարգելի ՛՛Հանրապետականներ՛՛, այլընտրանքային ու ընդդիմադիր մեկ պատգամավոր՛՛: Դահլիճում ԲՀԿ-ից միայն Էլինար Վարդանյանն էր, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը: Երբ դահլիճից հեռացավ նաև Էլինար Վարդանյանը, Շարմազանովն ասաց.

՛՛Մնացինք առանց այլընտրանք՛՛:

Մանրամանսները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ