Արյուն տալիս են հիմնականում հարազատները

Արյան անվճար դոնորների կարիք կա Հայաստանում և շատ հաճախ դժվար է լինում համապատասխան արյունը գտնելը:
Առողջապահության նախարարության գլխվոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համապատասխան արյան պաշարներ կան, արյան պաշարները հարկավոր է անընդհատ պահել հարկավոր սահմաններում,որը երբեմն շատ դժվար է լինում.”Մենք ունենք մի քանի հիվանդներ՝ սուր լեյկոզով հիվանդ օրինակ, որին հարկավոր է շտապ օգնել,սակայն դժվարանում ենք գտնել նրան հարկավոր 3-րդ բացասական խմբի արյունը”:
Գլխավոր արյունաբանը փաստեց, որ արյան բանկում կա հատկապես 3-րդ և 4-րդ բացասական խմբերի պահանջարկ:
4-րդ խմբի բացասական արյունը մեր ազգաբնակչության մեջ հանդիպում է 7-8 տոկոս և 3-րդ բացասական խմբի արյունը հանդիպում է մինչև 15 տոկոս:
Սմբատ Դաղբաշյանի դիտարկմամբ մարդիկ հաճախ չեն հասկանում դոննոր բառի իմաստը, որը նշանակում է նվիրել :
Մոտ 50 տոկոս դեպքերում դոննոր են դառնում հիվանդի հարազատները, միայն 4 տոկոս դեպքում են դոննոր դառնում ոչ մի բան չպահանջելով:
Քիչ քանակությամբ արյուն հանձնողները համարվում են միայն դոնորության թեկնածուներ: Որպիսի կոչվեն արյան դոննորներ, պետք է հանձնեն 450 միլիլիտր արյուն, սայան ըստ Սմբատ Դաղբաշյանի կան նաև պլազմայի դոննորներ, նաև տրոմբոցիտների դոննորներ.” Ցավոք սրտի արյան բանկերում կան շուրջ 14 հազար դոննորներ, 60 հազար դոնորի փոխարեն”:
Գլխավոր արյունաբանը տեղեկացրեց, որ Հայաստանում արյան դոնոր կարող են դառնալ 18 տարին լրացած ցանկացած անձ, ով վեց ամիս Հայաստանում է բնակվում.”Անկախ մաշկի գույնից, անկախ հավատից և ազգային պատկանելությունից, եթե առողջականը թույլ է տալիս”:
Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ վերջին տարիններին դոնորների կրկնակի աճ է նկատվել:
Ասուլիսի մյուս բանախոսը Th laboratory ընկերության հիմնադիր DJ Vakcinan կամ Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ իր կազմակերպության նախաձեռնությունների մեջ հիմնականում կան արյունատվության ակցիաներ: Վաղը ևս Հյուսիսային պողոտայուն կկազմակերպվի նմանատիպ համերգ, որին կմասնակցեն հայկական շոու բիզնեսի մոտ 25 ներկայացուցիչներ: