17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխանության ներսում ինչ-որ բան այն չէ. ընդդիմությունն էլ է զարմացած

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի համար դեռ անհասկանալի է, թե ինչու են ՀՀԿ-ականներն սկսել քննադատել իշխանությանը: Այս մասին իր գնահատականը ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունը կտա, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները կավարտվեն:  

՛՛Անհասկանալի է՝ մի քանի ժամ քննարկում է եղել ՀՀԿ-ի հետ … բայց ինչ-որ բան այն չէ, դա այդպես է: Դա իշխանության ներսում որոշակի ինտրիգներ կամ խաղեր են՛՛:

Խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հավելեց. ՛՛Եթե Ազգային ժողովը թատրոն չէ, և ՎՊ-ի հաշվետվությունը բեմադրություն չէ, բոլոր խմբակցությունների ղեկավարները պետք է այդ փաստաթուղթը հղեն ՀՔԾ պետին, Ազգային անվտանգությանը, դատախազությանը, ապա հետևեն, որ պարտադիր է, որ հարուցվի տարբեր դեպքերի հետ կապված դատական գործեր՛՛:

՛՛Եթե կան թալանչիներ, նրանց նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ՛՛,- եզրափակեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, երեկ` հունիսի 13-ին ԱԺ-ում ՎՊ զեկույցի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխնախագահ Շարմազանովը կոշտ գնահատականներ հնչեցրին կոռումպացված չինովնիկների հասցեին` նշելով, որ նմաններն այլեւս տեղ չպետք է ունենան, որ նմանները պետք է ուղարկվեն կամ տուն, կամ համապատասխան վայրեր:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ