08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իրենք մեզ էլ հաղթեցին, մեզ` սպեկտիկներիս»

«2016-ը շատ ծանր տարի էր, շատ, ինձ համար շատ կորուստների ու ձեռքբերումների տարի էր, այսինքն բոլոր  տարերքները գործեցին այս տարի, և ողբերգությունը, և մեզ համար ևս մեկ անգամ այս սերունդին վերարժեքավորելու հայտնագործությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով նախորդ տարին, ասաց երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Ըստ նրա` փորձությունը, որի միջով անցանք` ի դեմս քառօրյա պատերազմի, ապացուցեց ևս մեկ անգամ, որ այս սերունդն իսկապես արժանի է մեծարման: «Տղերքի տեսակը, որ  հանուն երկրի, հանուն իրենց հողի առանց  ընկրկելու, ուղղակի հենց մահվան դեմ առ դեմ կանգնում են, պատրաստ են կյանք տալու… դա խենթանալու բան է»,-նկատեց նա:

Շ. Պետրոսյանի խոսքով` ևս մեկ անգամ  տեսանք և մեր տեսակը, տեսանք և թշնամու տեսակը. «2-րդ պատերազմը, որ անցանք, լրիվ ուրիշ պատկեր բերեց մեր առաջ: Առաջինի ժամանակ 18-ամյա էինք, այն ժամանակ մեր անկախացումն էր նաև դրված բացի հողը պաշտպանելը, այսինքն` մի քանի գեր գաղափար ու երազանք կար մեզ համար, այստեղ կոնկրետ պատերազմ էր մի սերնդի հետ, որ երեկվա Ահմեդը չէր, այլ արյունարբու տեսակ, որին ծննդյան առաջին  իսկ օրվանից ներշնչում են, որ հայն իր թշնամին է, որ հայը գրավել է իր տեղն արևի տակ:

Այսինքն` այն պատերազմը, ինչ եղավ այս 4 օրերին, որևէ աղերս չունի այն պատերազմի հետ, ինչ եղավ նախկինում: Դա միայն ես չեմ ասում, բոլորը դա գիտեն»,-շեշտեց պատգամավորը: Շ. Պետրոսյանը վստահ է` որ այս սերունդը հաղթեց բոլոր քննադատներին.

«Հասկացանք, որ փառահեղ սերունդ ունենք մենք, իրենք մեզ էլ հաղթեցին, մեզ` սպեկտիկներիս, որ ասում էինք` 88-ի տղերքը պիտի լինեն, բայց ոչ, այս տեղերքը ուրիշ են, նրանք շատերը բանակում ծառայած էին, իսկ այս երեխաները բանակում ծառայողներ են»:

Հարցին, թե երկրի ղեկավարությունն արժանի է այս բանակին, զինվորներին, նա պատասխանեց.  «Իրենց չեմ ուզում որևէ մեկի հետ համեմատել, մենք` այս երկրում ապրողներս, պիտի արժանի  լինենք այս երկրի սահմանը պահող տղային, մենք պիտի արժանի լինենք իրենց, մենք պիտի ծառայենք իրենց, ես ծառայում եմ ու միշտ պատրաստ եմ անել դա, մենք այդպիսի երկրում ենք ապրում ու այդ պատմությունը կրող ազգն ենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ