02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ հաղթեցինք Դանիային, պարտվեցինք Մալթային /վիդեո/

՛՛Ֆուտբոլը ֆուտբոլ է, և առաջին դեպքը չէ, որ ոչ միայն մեր ազգային հավաքականը, այլև աշխարհի ուժեղագույն թիմերը այսպիսի խաղ են ցուցադրում, այսինքն՝ դա ֆուտբոլում հաճախակի կրկնվող երևույթ է:

Ես հեռու եմ կարծիքից մեր հավաքականի հաջողությունը անակնկալ համարել, որովհետև մեր ազգային հավաքականն այսօր ի զորու է հաղթել ցանկացած հավաքականի, եթե խաղն ստացվում է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվում է Մալթային, ապա ջախջախում Դանիայի պես թիմին:

Ըստ Ֆարմանյանի՝ Մալթայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց սեփական հարկի տակ, քանի որ հավատի բացակայություն կար սեփական ուժերի նկատմամբ: Նշենք, որ երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ եթե ժողովուրդը ցանկանա՝ ինքը հրաժարական կտա: Ֆարմանյանը, սակայն, չի կարծում, որ դա ճիշտ քայլ կլինի :

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ