Մարգարիտ Եսայանը հետո հասկացավ՝ ինչ էր տեղի ունենում վարչապետի հետ զրույցից հետո /վիդեո/
Նորաթուխ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանի կողքին շատ քիչ մարդիկ են եղել, որ նրա կյանքում կարեւոր դերակատարում են ունեցել: Լրագրող աշխատելու տարիներին նայելով նրանց՝ շատ բան է սովորել: Նրանցից մեկը վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է եղել:
“Իմ բարեկամն էր, հրավիրում էր զրուցելու, թեյ էինք խմում եւ զրուցում: Շատ երկար էր տեւում, ու չէի զգում, որ դիմացս երկրի վարչապետն է”, –Henaran.am-ին պատմեց տիկին Եսայանը:
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը լսում էր, փորձում այդ ճանապարհով էլ հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ու հետո, ըստ ԱԺ պատգամավորի, երբ մի որոշում էր ընդունվում, “հասկանում էի, որ իմ առաջարկն էլ կար էդտեղ”:
Մարգարիտ Եսայանի հուշերը մանրամասն՝ տեսանյութում: