17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” հրավիրում է

 

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են.

Հունիսի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունն իր անդամների, աջակիցների ու հանրության համար կանցկացնի բաց հանդիպում՝ նրանց դատին հանձնելու իր անցյալ եւ ապագա գործունեությանն առնչվող ներկայացուցչական ելույթները: Հանդիպումը տեղի կունենա ժամը 13:00-ին Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում:

Միջոցառման ընթացքում հաշվետու ելույթներով հանդես կգան նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Երեւան քաղաքի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, «Ժառանգության» երիտասարդական թեւի պատասխանատուները եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ:

Այս հանրային հաշվետվությունների ներկայացմանը նույն օրը ժ. 14:00-ին կհաջորդի «Ժառանգություն» կուսակցության համապետական քաղաքական խորհրդի փակ նիստը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները: «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարը, որը նախապես ծրագրվել էր անցկացնել նույն օրը, կգումարվի ավելի ուշ՝ կապված վերջին պահին Կառավարության նիստերի դահլիճի զբաղվածության հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ