17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեռական շահագործման են ենթարկել, հանել են պոչկաները /վիդեո/

Պարզվում է չափահաս քաղաքացիներին ավելի հեշտ է համոզելն ու թրաֆիկինգի ենթարկելը: Henaran.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանը  հավաստեց, որ տարեցտարի Հայաստանում ավելանում են թրաֆիկինգի դեպքերը:

“Եթե անդրադառնանք վիճակագրական տվյալներին, ապա 2012 թվականի տվյալներով գրանցվել է 19 դեպք, 2011-ին՝ 16, 2010-ին՝ 13: Հայաստանի հանրապետությունում առկա են սեռական շահագործման դեպքեր, նաև ներքին թրաֆիկինգի դեպքեր են գրանցվել, երբ ՀՀ քաղաքացուն շահագործում են հենց երկրի ներսում և արտահանման դեպքեր են գրանցվել”:

Փորձագետը նշեց, որ բացի աշխատանքային և սեռական շահագործումից, եղել է դեպք, երբ անձերին շահագործման են  ենթարկել օրգան –հյուսվածքները վերցնելու նպատակով.” ՀՀ քաղաքացիներին հավաքագրել և տեղափոխել են Շրի Լանկա և խաբեության ճանապարհով այնտեղ նրանցից վերցրել են նրանց օրգանները”:

Փորձագետը տեղեկացրեց նաև, որ թարֆիկինգի առումով մենք ոչ միայն արտահանող, այլև մուտքի երկիր ենք համարվում:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ