Ատամներով տոննաներ է քաշում. Գինեսի ռեկորդակիրը բացահայտում է /վիդեո/
Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը հավատացած է Աստված է օժտել իրեն արտասովոր ուժով և ռեկորդներ սահմանելուց առաջ նա աղոթում է: Ատամներով մեքենաներ քաշող 30 ամյա Աշոտը ծնվել է Ջավախքում:
«Եռյակ տղաներ ենք ծնվել՝ իրարից 15 րոպե տարբերությամբ: 6-րդ դասարանում առաջին անգամ ցանկություն ունեցա ատամներով աթոռ բարձրացնել, հետո հարսանիքներին տորթը վրան՝ սեղան էի բարձրացնում ատամներով և պարացնում էի: Ավելի ուշ իմ մոտ ստացվեց բաժակներ ուտելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Աշոտ Խանոյանը:
Աշոտ Խանոյանը իր բոլոր ռեկորդները սահմանել է Հայաստանից դուրս.«Այդպես է ստացվել »,-ասում է:
2015 թվականին սահմանված ռեկորդը նվիրվել է Ցեղասպանության զոհերի 100 ամյակին:
Աշոտ Խանոյանը մարտական է տրամադրված: Նա ցանկանում է աշխարհին զարմացնել իր ուժով.«Դյուցազնագրքում գրանվել եմ, որպես դյուցազն:Այսինքն՝ անում եմ այն ինչ ամեն մարդ չի անի: Ես 57 կգ եմ կշռում, բայց քաշում եմ տոննաներ: Կան մարդիկ մազերով են քաշում, մեջքով, ես էլ ատամներով եմ քաշում…»:
Աշոտ Խանոյանը երբեք ատամնաբույժի չի դիմել, որովհետև ցավող ատամ չունի:
Ռեկորդ է նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին.«Չգիտեմ Ծառուկյանը տեղյակ է, թե ոչ, բայց սրտանց եմ նվիրել: Արձագանք չեղավ…»,-նշեց Խանոյանը:
Հաջորդ ռեկորդը Աշոտ Խանոյանը ցանկանում է սահմանել Հայաստանում:
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում: