02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Շատ մեծարեցինք, ոտները կտրվեց գետնից. Ռուբեն Հայրապետյան /վիդեո/

“Երբ իրենք մինչ այդ չեն արել ինչ-որ բաներ, հիմա մեզ բոլորիս թվում է անսպասելի: Ուղղակի հավաքականը մյուս խաղերը խաղացել է շատ վատ, հիմա խաղացել է ոչ թե շատ լավ, այլ ուղղակի արել են իրենց գործը, որ պետք է անեին:

Փոփոխություն չկա, բազմաթիվ պատճառներ կային: Իմ անձնական կարծիքն է, որ Մալթային թերագնահատելով մտան խաղադաշտ, համարելով, որ ավելի բարձրակարգ թիմ են իրենք եւ պատժվեցին, իսկ Դանիայում մտան նվիրումով. անմնացորդ ամեն ինչ արեցին, արեցին իրենց աշխատանքը եւ ունեցանք արդյունք”,- անդրադառնալով Դանիա-Հայաստան ֆուտբոլային խաղին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, հունիսի 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:4 հաշվով հաղթեց Դանիային սեփական հարկի տակ: 

Ռուբեն Հայրապետյանին  զարմացրել է այն,  որ պաշտպանական գծում խաղացող երիտասարդ ֆուտբոլիստը չէր սխալվում, իսկ փորձառուն սխալվում էր: “Բնականաբար կար լարվածություն, այդքան հեշտ չէ Մալթայի նման թիմին պարտվելուց հետո հոգեբանական պրոբլեմ չլիներ”,-ասաց, հավելելով, որ երեկվա խաղում թերություններ կային, պաշտպանությունում բազմաթիվ սխալներ են եղել: 

Հայաստանի հավաքականում փոփոխությունների անհրաժեշտություն Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում: Համոզված է, որ այդ փոփոխությունը պետք է լինի մտածելակերպում: “Կարծում եմ` մի քիչ մենք էլ էինք մեղավոր, որ իրենց շատ մեծարեցինք, ինչպես հայ բոլոր ֆուտբոլիստները, եղել է պահ, երբ ոտները կտրվել է գետնից, բայց կարծում եմ հիմա իրենք ամուր գետնի վրա են կանգնած:

Աստված տա պահպանեն իրենց մարզավիճակը, մտածելակերպը, որ չի կարելի երկրի, ժողովրդի հետ խաղալ, երկրպագուի հետ խաղ անել, եւ նվիրվածությամբ մտնել դաշտ”,-ասաց Հայրապետյանը:

Մալթայի խաղից հետո Ռուբեն Հայրապետյանի հասցեին հնչած խիստ խոսակցությունները ՀՖՖ նախագահը բնական է համարում:

“Ֆուտբոլի համար թիվ մեկ պատասխանատուն ես եմ: Միշտ էլ եղել է` հաղթում են ֆուտբոլիստներն ու մարզիչը, պարտության պատասխանատուն միշտ ֆեդերացիայի ղեկավարն է: Քննադատություններին նորմալ եմ վերաբերում, դրանք օգնում են մեզ բոլորիս”,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ