Սեքսուալ բռնության է ենթարկել անչափահաս տղային .թրաֆիկինգ Հայաստանում
ԵԱՀԿ փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանը այսօր “Հենարան” ակումբում կայացած ասուլիսին խոսեց մանկական թրաֆիկինգի մասին:
Երեխայի թրաֆիկինգի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թվականին: Գրանցվել են դեպքեր ,երբ երեխային շահագործել են երկրի ներսում և եղել է դեպք , երբ դուրս են տարել:
Դավիթ Թումասյանը նշեց, որ հիմնականում շահագործման 2 ձև է կա` սեռական, որում հիմնականում ներգրավված են լինում աղջիկները: Գրանցվել է դեպք, երբ Հայաստանից անչափահասին Թուրքիա են տարել սեռական շահագործման նպատակով: Երկրորդ ձեւը դա մուրացկանությամբ շահագործելն է:
2008-ից մինչ օրս Հայաստանում 15 տուժող երեխա է գրանցվել.“Երբ խոսքը գնում է երեխայի անձեռնմխելիության մասին, բոլորին թվում է միայն ծնողները պետք է դրանով զբաղվեն, սակայն հասարակությունը նույնպես պիտի մտահոգվի այս հարցերով: 15 երեխան դա արդեն 15 խեղված ճակատագիր է: Հայաստանի նման փոքր երկրի համար դա արդեն բավականին լուրջ թիվ է, դեռ մենք բոլոր դեպքերը չէ որ հնարավորություն ունենք բացահայտելու”,-տեղեկացրեց փորձագետը:
Նա նշեց, որ կա հատուկ պետական ծրագիր, որը միտված է բացահայտելու թրաֆիկինգի դեպքերը և օգնելու երեխաներին նորմալ կյանք վերադառնալ: Փորձագետը նշեց, որ թիրախային խմբի մեջ են մտնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Գրանցվել է դեպք, երբ թրաֆիկինգի ենթարկված աղջիկը հղիացել է և այդ ճանապարհով է հնարավոր եղել միայն բացահայտելու հանցագործությունը. “ Այսինքն` բուժհաստատությունից տեղեկացրել են, որ դեռևս 16 տարին չլրացած աղջիկը հղի է”:
Գրանցվել է դեպք, երբ անձը մուրացկանության է մղել անչափահաս տղաներին և նույնիսկ անչափահաս տղայի նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ բնույթի գործողություն և սա ազդակ է հանդիսացել, որ դեպքը բացահայտվի:
Դավիթ Թումասյանը նշեց, որ թրաֆիկինգի ենթարկված երեխաների ամենացածր տարիքը Հայաստանում` եղել է 13 տարեկանը, ամենաբարձրը` 17 տարեկանը: Սեռական շահագործման ենթարկվածները բոլոր 5 դեպքն էլ աղջիկներ են եղել: