19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչու են ազատել լրագրողին. ՛՛Շանթն՛՛ ասաց

“Շանթ” հեռուստաընկերությունը իր տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է  հեռուստալրագրող Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու որոշմանը:

“Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները` հարկ ենք համարում հայտարարել, որ “Շանթ” հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում եւ ոչ մի օգուտ չեն տալիս”,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Դուլյանին ազատել էր Ֆեյսբուքում հերթական գրառման համար, եւ մեր տեղեկություններով պատճառը վիրավորանքն է եղել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ