23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչի՞, էն մյուս միլիոններ ունեցողներինը տարօրինակ չի ՞ … /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը դժգոհ չէ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքից: Այս մասին նա ասաց քաղաքապետարանի երդմնակալության արարողությանը՝  լրագրողների հետ ճեպազրույցում: “Չեք տենո՞ւմ քաղաքը ինչ սիրուն ա”: 

“Ամեն օր մեր Երեւանն անկրկնելի է դառնում: Ծառ ու ծաղիկ ա տնկում, քաղաքն ա ասֆալտապատում”,-ասաց գեներալը` խորհուրդ տալով աչքերը լավ բացել:

Մեկ այլ պատգամավոր-գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքով` Տարոնը “երիտասարդ ա, ապագային նայող մարդ”: Իրականցված  ծրագրերին ծանոթ չէ: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա այդ  խնդիրը կա  ամբողջ աշխարհում:

 “Լիքը եթե գալիս ա, մի նստիր, խի՞ ես նստում, քաղաքապետը մեղավոր ա՞”,-գործընկերոջը օգնության հասավ գեներալ Սարոյանը:

Ինչ վերաբերում է նախընրական օրերին շրջանառված Տարոն Մարգարյանի ունեցվածքին, ապա գեներալ Մանվելը արտառոց ոչինչ չի տեսնում:

“Ես չգիտեմ քանի միլիոն ունի, բայց իրա ծնողները… Կունենա էլի, ի՞նչ ա եղել… Կարող ա ժառանգություն ա. իրա հերը առնվազն եսիմ քանի տարիներ քաղաքական գործիչ ա եղել, ամեն բնագավառում աշխատած, կոմունիստների ժամանակներից եկած մինչեւ նոր Հայաստանի Հանրապետության ժամանակներ: Ինչի՞, էն մյուս միլիոններ ունեցողներինը տարօրինակ չի՞, Տարոնինը տարօրինակ ա՞”,-`ասաց  Գրիգորյանը:

 

 Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ