Բորենիները հոշոտեցին … զինվորի մայրը առաջին անգամ հրապարակում է լուսանկարները /վիդեո/
“Բանակի բորենիները հոշոտեցին իմ որդուն: Կասկածելի պայմաններում կատարվելա սպանություն: Առ այսօր ես չգիտեմ իմ էրեխու մահվան պատճառը: Պաշտոնական վարկածը էլեկտրահարում”: Տիգրան Օհանջանյանի ծնողները վճռական են տրամադրված, նրանք համոզված են, ասում են՝ համոզված են, որ իրենց որդին սպանվել է:
Դիահերձման ժամանակ հայրը` Սուրեն Օհանջանյանը լուսանկարել է տղայի մարմնի վրա ակներև բռնության հետքերը:
Տիգրանի մայրը` Գոհար Օհանջանյանը Henaran.am-ին ներկայացնելով այդ լուսանկարները՝ կիսվեց իր ունեցած փաստերով՝ հավաստելով, որ 6 տարի հետո միայն քննչական մարմինը ուսումնասիրելով իրենց կողմից արված լուսանկարները, եզրահանգել է, որ դրանք իրական են և մոնտաժված չեն:
Շարունակվող քննական պրոցեսի ընթացքում անհետացել են գործի բացահայտմանը նպաստող որոշ պարագաներ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: