Մեղավո՞ր է /վիդեո/
“Հայաստանի իշխանությունները բազմիցս են ասել իրենց դիրքորոշումը: Մենք չենք գնում կամ-կամի ճանապարհով, այլեւ եւ-եւ-ի ճանապարհով: Մենք լավ հարաբերություններ ունենք եւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, եւ Եվրասիական միության հետ ”,-ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի վարչապետը հստակ դիրքորոշումն արտահայտել էր:
Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով Մաքսային միությանը ինտերգրվելու՝ ասել էր, որ Երեւանի դիրքորոշումը “հստակ է եւ ոչ մի կասկած չկա”, պարզապես “այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով եւ ինչ քայլերով առաջ ընթանալ”:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ում քննարկվե՞լ է վարչապետի` օֆշորային ընկերության հետ կապված պատմությունը,, էդուարդ Շարամազանովն ասաց, որ նմանատաիպ հարցերը իրավապահների տիրույթում է:
Այն դիտարկմանը, թե վարչապետը արդյոք չի՞ փորձել արդարանալ, Շարմազանովը ասաց. “Նախ պետք է մարդ մեղավոր լինի, որ արդարանա: Եվ հետո` եթե դուք կարծում եք վարչապետը մեղավոր է, ես այդպես չեմ կարծում”: