09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ երաժշտությունը Կոմիտասի օգնությամբ նվաճել է ամբողջ Եվրոպան

Այսօր Նարեկացի արվեստի միությունում կոմպոզիտոր, դաշնակահար Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ”Նվիրում Կոմիտասին” խորագիրը կրող երաժշտական երեկո, որին մասնակցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ԳԼԵՄ երգչախումբը, երիտասարդ ստեղծագործողներ՝ պարուհիներ և երգիչներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի երաժշտությունը, ինչպես նաև երգեր իր կատարմամբ: Բեմականացված ներկայացվեցին նաև որոշ պարեղանակներ:

 Միջոցառման նախաձեռնող Լ. Սարգսյանի խոսքերով՝ այսօր չափազանց շատ են մարտահրավերները և վտանգված է մատաղ սերնդի ճիշտ դաստիարակությունը, իսկ Կոմիտասի այսպիսի ներկայացվածությունը դառնում է անհրաժեշտություն՝ կրթելու համար թե մատաղ սերնդին, թե երիտասարդությանը:

 ”Հայ երաժշտությունը հզոր է, այն Կոմիտասի օգնությամբ նվաճել է ամբողջ Եվրոպան: Մենք այսօր կրողն ենք այդ ժառանգության, որը պետք է անաղարտ պահենք”,- լրագրողների հետ զրույցում նշեց Լ. Սարգսյանը:

 Միջոցառման բեմադրեղ ռեժիսոր Անի Ղանդիլյանն էլ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կոմիտասը երգ ու երաժշտություն նվիրեց հայ ժողովրդին և իր ներդրման առումով թերևս համեմատելի է միայն Մեսրոպ Մաշտոցի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ