22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ովքեր խախտեն օրենքը` օրենքի շրջանակներում կպատժվեն. Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորընտիր ավագանու առաջին նիստի ավարտին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև Երևանի “Փակ շուկայի” ճակատագրի  շուրջ անընդհատ քննարկվող անհանգստություններին:

“«Ովքեր խախտեն օրենքը ու փորձեն մեր քաղաքի ճարտարապետական դիմագիծը փչացնել, օրենքի շրջանակներում կպատժվեն: Ովքեր փորձեն ապօրինություններ կատարել, կլինի մեր արձագանքը»,-ասաել է քաղաքապետը և նշել,որ այս խնդրի շուրջ քաղաքապետարանը գործնականում արձագանքել է:

Քաղաքապետի խոսքով, Փակ շուկայի սեփականատերը ցանկանում էր բազմաբնակարան շենք կառուցել այդտեղ, սակայն նման նախագիծ ընդհանրապես չի քննարկվել:

Հիշեցնենք,   որ երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Փակ շուկայի տարածքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ