08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ, տհաճ է, երեխաները վախենում են. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեսքան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ առիթիվ օգտվելով ասաց, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ վթարների, մահվան դեպքերը տարբեր հեռուստաալիքներով ու մի քանի անգամ ցույց են տալիս: «Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել, ցույց տալ: Հիմա ավարիա է եղել, կամ դժբախտ դեպք է պատահել, մարդ է մահացել, պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ, տհաճ է, կարելի է որպես ինֆորմացիա ասել»,-նկատեց պատգամավորը:

Նա հետաքրքրվեց, թե հնարավոր չէ, որ ոստիկանությունը հաղորդի, որ ավելի քիչ ցույց տան: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն արձագանքեց, թե եթե ուշադիր նայեն մասմեդիայի դաշտը, կտեսնեն՝ ոստիկանության չափը բավական քիչ է այդտեղ: «Բազմաթիվ կայքեր, լրագրողներ՝ հետաքննություն իրականացնող, չարաշահում են դրանով, ոստիկանությունն այդ ֆոնի վրա բավականին զուսպ է, և մեր կայքն ու 02-ը բավական զուսպ են»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ