07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ապահով Հայաստան եք ուզում, տվեք մեզ մեր տները … Շարմազանովը բողոքավորներին վստահեց իր հեռախոսահամարը /վիդեո/

՛՛Հանրապետական՛՛ կուսակցության մոտ հավաքված Երեւանի Հանրապետության փողոցի  33-րդ թաղամասի բնակիչներին ՀՀԿ ԳՄ նիստից հետո մոտեցան ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ապա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Հիշեցնենք, հունիսի 7-ին նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ցանկանում էին հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին: Պահանջում են պայմանագրով իրենց հասանելիք բնակարանները, որոնք պետք է տրամադրի “Գլենդել Հիլզը”:

Շարմազանովն առաջարկեց երկուշաբթի 2 հոգու հետ հանդիպել խորհրդարանում: Բողոքավորները պնդեցին, որ բոլորին ընդունի: “Հանգիստ կնստենք, կխոսենք”,-ասացին: Էդուարդ Շարմազանովը նշեց, թե չի ասում, որ հարցին լուծում տվող է, բայց խոստացավ ծանոթանալ խնդրին, քննարկել:  

ԱԺ փոխնախագահը բողոքավոր բնակիչներին վստահեց իր հեռախոսահամարը եւ պայմանավորվեցին :

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ