16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Յուրի Վարդանյանը ամրացնում է թիկունքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

 ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

 Նազարեթ Մնացականյանի կենսագրական տվյալները.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962 թ. սեպտեմբերի 10, Արագածոտնի մարզ, ք. Թալին

Կրթություն
1980 -1985 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
2000-2003 թթ. – ՌԴ Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիա
2009 թ. – ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված թմրամիջոցների հսկման ծրագիր, վերապատրաստում Գերմանիայում 

Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. – Թալինի էլեկտրասարքերի գործարան, բանվոր
1984-1987թթ. – Թալինի մեքենայացված աշխատանքների բաժանմունք, բրիգադավար
1987-1990 թթ. – ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի կազմակերպչական աշխատանքների բաժնի վարիչ
1990-1993 թթ. – «Հայ ջրատարշին» միավորման Թալինի ջրատարների շինարարության եւ շահագործման վարչության պետ
1993-1994 թթ. – ՆԳՆ Արաբկիրի բաժնի օպերլիազոր, ապա ավագ օպերլիազոր
1994-1997 թթ. – ՆԳՆ ԿՀԴՊ վարչության ավագ օպերլիազոր
1997-2005 թթ. – ՆԳՆ Օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ
2005-2007 թթ. – ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետ 
2007-2011 թթ. – ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ 
2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Ոստիկանության գնդապետ է: Պարգեւատրվել է “Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար” 3-րդ աստիճանի, “Օրենքի պատվար” մեդալներով, “Ոստիկանությունում գերազանց ծառայության համար”, “Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար” 1-ին աստիճանի կրծքանշաններով, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ՆԳ նախարարության եւ ՌԴ Թմրամիջոցների հսկման ծառայության տնօրենի, Բելառուսի ՆԳ նախարարի, Ուկրաինայի ՆԳ նախարարի, Ղազախստանի ՆԳ նախարարի կողմից բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով եւ պարգեւներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ