11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էլի երեխաների համար

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական  միջոցառում է անցկացվել Երեւանի Մանկական զբոսայգում։ Միջոցառմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության  մանկապարտեզների ավագ խմբերի այն սաները, ովքեր վարչական փուլը հաղթահարելուց հետո կազմել են վարչական շրջանների հավաքական թիմերը։

   Մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված էին պարանի ձգում, փոխանցումավազք, հեռացատկ տեղից, ինչպես նաեւ ուժային վարժություններ։

  Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացել են նվերներ եւ մասնակցության հավաստագրեր, իսկ մրցույթի ցուցանիշները կազմակերպիչներին անհրաժեշտ են միայն վերլուծության համար։ Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով, մարզական նմանատիպ  միջոցառման նպատակը մարզական տվյալներ ունեցող երեխաներին վաղ տարիքից բացահայտելն է։

    Կազմակերպիչները միջոցառումը մարզահամերգային տոնահանդես էին կոչել, որն ավարտվեց համերգային ծրագրով։ Ի դեպ, սա ավանդական միջոցառում է եւ անցկացվում էր 8–րդ անգամ։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ