Ընտրություն` նախագահի, առաջին տիկնոջ հովանին, կամ … /վիդեո/
“Մտավորական լինել նշանակում է ճիշտ ընտրություն անել, մշակույթի գործիչը նաև հասարակական գործիչ է, քանի որ իր արածը գնահատվում և դիտարկվում է հասարակության կողմից”,-Henaran.am-ի հետ զրույցում իշխող կուսակցությանը սատարող և առհասարակ կուսակցականացված արվեստագետների վերաբերյալ կիսվեց երգիչ-երգահան Վահան Արծրունին:
Նրա կարծիքով` այդպես եղել է ի սկզբանե, դարեր շարունակ պալատական արվեստագետները այդպես լուծել են, թե իրենց ճանաչման, թե սոցիալական խնդիրները:
Իսկ ցայտուն անհատականություն ունեցող և իրական արվեստին ծառայող արվեստագետի օրինակի մեջ Վահան Արծրունին տեսնում է նաև իրեն. “Ես մնում եմ ազատ և անկախ դաշտի ոլորտում և անտեսվում եմ պետության կողմից, այսինքն` իմ գոյության մասին չի ենթադրվում, որ պիտի հոգա կամ մտածի որևէ մեկը”:
Վահան Արծրունին նկատում է, որ Հայաստանում բոլոր համերգները լինում են նախագահի կամ վարչապետի, կամ առաջին տիկնոջ հովանու ներքո: Ու արվեստի իսկական նվիրյալը կանգնում է երկընտրանքի առաջ …
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: