24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաչը 19-ամյակը դիմավորեց հոսպիտալում, Լյուքսը չկա… ով է կրակել /վիդեո/

 Նոյեմբերյանի զորամասերից մեկում վիրավորված Հրաչիկ Սարգսյանը  այսօր` հունիսի 6-ին` ծննդյան 19-ամյակը դիմավորեց հոսպիտալում:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

Հրաչը  պատասխանելով Henaran.am-ի հարցին, մասնավորապես ասաց, որ չի մտածել ապաքինվելուց հետո կշարունակի զինծառայությունը, թե ոչ: Միաժամնակ չբացառեց, որ կրթությունը կշարունակի, բայց դեռ չի կողմնորոշվել ինչ մասնագիտությամբ:

“Միշտ ծովն եմ երազել”,-ասաց Հրաչիկն ու նայելով հորը` քահ-քահ ծիծաղեց: Հոր` Վաղինակ Սարգսյանի պատմելով, որդին երբեք չի դժգոհել ծառայությունից: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ոչինչ չի հիշում, հարցնում է, թե ո՞վ է կրակել իրեն: 

Բժիշկների գնահտամամբ Հրաչի կյանքին վտանգ չի սպառնում:

“Մենք բուժման հիմնական կուրսը համարում ենք ավարտված, սրանից հետո վերականգնողական բուժում է սպասվում, վեց ամիս հետո պարզ կլինի, թե ինչ հետեւանքներ է ունեցել վնասվածքը: Հրաչի մոտ պահպանվում է  ձախակողմյան վերջույթների թուլությունը՛՛,-ասաց նրա բուժող բժիշկ Արման Հակոբյանը:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը իր հերթին նշեց, որ  Հրաչիկի  հարցը քննարկել են Կրամիր խաչի մասնագետների հետ, եւ հնարավորության դեպքում, երբ նրա առողջական վիճակը թույլ տա, նրան կտեղափոխեն Կարմիր խաչի հիվանդանոց` վերականգնողական բուժումների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ