08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաժարականն ու ՛՛Հանրապետականը՛՛

”Նախ նշենք, որ Սուրեն Խաչատրյանը ”Հանրապետական” կուսակցության խորհրդի անդամ է, և նա դիմում է ներկայացրել կառավարություն, կառավարությունն էլ ընդունել է: Հաշվի առնելով, որ կառավարությունը ձևավորել է ”Հանրապետական” կուսակցությունը և կառավարության պատասխանատվությունը ստանձնում է ”Հանրապետական” կուսակցությունը, բնականաբար նրա այդ կարծիքը նաև կառավարության կարծիքն է, նաև կուսակցության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե արդյոք Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարական տալու որոշումը կապ ունի ՀՀԿ-ի որոշման հետ:

Շարմազանովը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարությունն ընդունել է Խաչատրյանի դիմումը և հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ տարբեր պաշտոնյաներ ազատման դիմումներ են ներկայացրել, բայց կառավարությունը չի ընդունել:

”Այն հանգամանքը, որ վերադաս մարմինն ընդունել է դիմումը, նշանակում է, որ այստեղ կառավարության, Սուրեն Խաչատրյանի և իշխող ուժի կարծիքները համընկել են”:

Նշենք, որ թեև այսօր հինգշաբթի է, սակայն ՀՀԿ ԳՄ նիստ չի լինելու, նիստը լկհրավիրվի ուրբաթ՝ հունիսի 7-ին: 

Հիշեցնենք,  այսօր կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն: 

Հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է  “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր: 

Այս դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները, մինչև նախաքննությունը կավարտվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ