Նախարարը` Սուրեն Խաչատրյանի պաշտոնազրկումից /վիդեո/
”Տվյալ դեպքում գնահատականները պետք է իրավապահ մարմինները տան”,-այսօր կառավարությունում լրագրողների հարցին, թե Սյունիքի մարզպետ սուրեն Խաչատրյանի աշխատանքից ազատումը կարող է դաս լինել նաև օրենքը շրջանցող պաշտոնյաների համար, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հրաժարվելով թեմայի շուրջ այլ հարցերի պատասանելուց:
”Ընդհանրապես յուրաքանչյուր պաշտոնյա իր իրավունքների շրջանակներում իր լիազորություններն իրագործելիս պետք է օրենքի պայմաններին առաջին հերթին հետևի”,-հավելեց նախարարը: Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները, մինչև նախաքննությունը կավարտվի: