03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մինչեւ դահլիճ մտնելը վատացավ. Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց /վիդեո, լրացված/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննության ընթացքում այսօր` հունիսի 6-ին դատարանը պիտի  շարունակեր լսել վկաներին:

Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, նա այս պահին բուժզննություն է անցնում եւ 15-20 րոպեից հետո պարզ կլինի նրա վիճակը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 12.40-ը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։

Սրանից բացի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

ժամը 12.50

Սկսելով դատական նիստը՝ Պապոյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Գրիգորյանի առողջական վիճակը դեռ չի բարելավվել, եւ ըստ բժիշկների` նա չի կարող մասնակցել դատավարությանը: Նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ