15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այց բազմազավակ մորը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի տեղ է հատկացվում ընտանիքի, մայրության եւ մանկության խնդիրներին: Նմանատիպ ծրագրերից է երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը:

 “Արծիվ” մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝  փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ սոցիալական ծառայության տարածքային աշխատակցի ուղեկցությամբ նրանց տուն է այցելել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով երեխայի ծննդյան կապակցությամբ, նա երեխայի մայրիկին՝ Անուշ Սարգսյանին է փոխանցել քաղաքապետարանի կողմից տրամադրված միանվագ դրամական աջակցությունը:

“Սա քաղաքապետարանի կողմից իրականացվող նմանատիպ հերթական միջոցառումն է, որի նպատակը ոչ միայն սոցիալական աջակցության ցուցաբերումն է, այլեւ երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ինքնատիպ զորակցություն հայտնելն ու ծնելիությունը խթանելն է”,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են, եւ աջակցությունը նման ընտանիքներին ցուցաբերվում է ոչ միայն դրամական, այլեւ պարենային եւ այլ ապրանքների տեսքով:

Քաղաքապետարանի կողմից աջակցություն է ցուցաբերվել նաեւ Կարինե Արզումանյանին, ով միանգամից երկու զավակների մայր է դարձել:

“Մեզ համար թեեւ անակնկալ էր այս այցը, սակայն մեր ընտանիքը մշտապես զգացել է քաղաքապետարանի ուշադրությունն ու աջակցությունը”,- նշել է Անուշ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով անակնկալ աջակցության համար:

Երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ծրագրի այս փուլում  Երեւանի քաղաքապետարանի կողմից աջակցություն  կցուցաբերվի շուրջ 70 ընտանիքի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ