21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր պատասխանելով  ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի՝ Հայաստան-Չեխիա հանդիպման ավարտին խաղընկերներիդ ուղղված  արտահայտություններիցդ հետո առաջին անգամ եք հանդիպում: Ինչ որ լարվածություն կա՞ հավաքականում, հարցին, ասել է.

 -”Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր խաղընկերներից, թե մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ