Պարոն կառավարություն, չի կարելի ժողովրդին ոչխարացնել /վիդեո/
“Հետախույզ վետարններ” ՀԿ անդամ Արթուր Բունիաթյանը և “Արաբո” ջոկատի ազատամարտիկ Մխիթար Ասատրյանը այսօր ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչության պետին որոշ հարցադրումներ անելու նպատակով այցելեցին ՊՆ համապատասխան կառույց:
Գնդապետ Հարությունյանի տեղում չլինելու պատճառով ազատամարտիկներին ընդունեց վարչության պետի տեղակալ Դավիթ Դավթյանը: Ազատամարտիկները բավականին լուրջ և հարցաշատ զրույց ունեցան Դավիթ Դավթյանի հետ: Զրույցին ներկա էր նաև Henaran.am-ի թղթակիցը: Փոխգնդապետ` Դավիթ Դավթյանը նրանց խորհուրդ տվեց բարձրացրած հարցերի պատասխանը ստանալու համար դիմել ՀՀ կառավարություն :
Զրույցից հետո հունիսի 4-ից անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկները շտապեցին Ազատության հրապարակ:
Արթուր Բունիաթյանը նստադուլավորների հետ կիսվեց խոսակցության մանրամասներով:
” Պարոն կառավարություն, հարգարժան կառավարություն խնդրում ենք վերանայել Ձեր օրենքները, չի կարելի ծիծաղելի օրենքներ հանել ու ժողովրդին ոչխարացնել ուղղակի: Մենք ոչխարներ չենք` մենք ազատամարտիկներ ենք, մենք էս երկրի կերտողներից ենք”,-իր ելույթում նշեց Արթուր Բունիաթյանը:
Մանրամասները դիտեք` Henaran.am-ի տեսանյութում: