04 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Էլ ինչքան մարդ պիտի մեռնի, որ հասկանան ” /վիդեո/

”Էլ ինչքան մարդ պիտի մեռնի, որ հասկանան, որ Սուրիկ Խաչատրյանը քայլող կրիմինալ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”P-ARt” ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը` պատասխանելով հարցին` արդյոք կպատժվի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:  

”Ընդ որում, կապ չունի` ինքը հիմա մեղավոր է, մեղավոր չէ, էտ ոնց ա միշտ շառը գնում է, իրան է կպչում: Խի ուրիշին էլ չի կպնում, խի չի գալիս ինձ կպչում, ու միշտ ինքն անմեղ է, միշտ շառն իրեն է կպչում”,-հավելեց նա: Կարեն Քոչարյանի համար ամեն ինչ հավատալի է: 

”Անմեղ էլ դուրս գա ”նորմալ” է, հանեն, էլ էլի ”նորմալ” է, ”դատեն” էլ` էլի, ամեն ինչ հնարավոր է”:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի նախագահ Սերժ Սարգսյանինց, Քոչարյանը պատասխանեց, որ կարևորն այն է, որ արդեն նախադեպը կա, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չմասնակցեց քաղաքապետի ընտրություններին, իսկ հիմա էլ նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Շարունակությունը` տեսանյութում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Մարզպետի տան բակում սպանվել է  “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ