27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե որակազրկումը երկարաժամկետ լինի, կավարտեմ կարիերաս.Հռիփսիմե Խուրշուդյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012 թ. ամառային Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը` համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի` Համաշխարհային հակադոպինգային գործակալության հերթական զեկույցի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ դեռ որոշում կայացված չէ, և որակազրկման մասին տեղեկություններ չկան: «Նման պայմաններում ես կշարունակեմ մարզվել, մինչև տեսնենք, թե ինչ կլինի: Եթե ինձանով մնա, մեդալը չեմ վերադարձնի, բայց գոյություն ունի օրենք, որին պարտավոր ենք ենթարկվել»,-նշեց նա:

Հ. Խորշուդյանը շեշտեց, որ ՄՕԿ-ի որոշումից է կախված իր հետագան: Եթե որակազրկման ժամկետը կարճ լինի, կշարունակի մնալ մեծ սպորտում, իսկ եթե լինի երկարատև, մեծ սպորտից կհեռանա, ծանրամարտից՝ ոչ: «Տեստեստերոնի մակարդակը բարձրացնելու համար բոլորն էլ օգտագործում են դոպինգ, սակայն մրցումներից 3-4 ամիս առաջ պետք է դադարեցնեն դրա օգտագործումը: Ինչ վերաբերում է Խուրշուդյանի որակազրկմանը, ապա այդ հարցը պետք է քննարկվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: Հնարավոր է, որ Հռիփսիմեն չորակազրկվի, այլ միակ պատիժը լինի մեդալը վերադարձնելը»,-ասաց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ