21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լևոն Արոնյանը պահպանել է աշխարհի երկրորդ լավագույն խաղացողի իր կարգավիճակը

ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ: 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է աշխարհի երկրորդ լավագույն խաղացողի իր կարգավիճակը: Արոնյանն ունի 2812 միավոր` 51 միավորով զիջում է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին: Եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

100 լավագույն շախմատիստներին ներկայացնող ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ընդգրկված են նաև հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը` 48-րդ հորիզոնական, 2699 միավորով, Վլադիմիր Հակոբյանը` 55-րդն է` 2691 միավորով և Գաբրիել Սարգսյանը` 72-րդ հորիզոնականում է` 2671 միավորով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ