13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ խորհրդարանական կապերը եւ համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության Նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան ընդհանուր պատմությունն է, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Զրուցակիցները ուրախությամբ են արձանագրել տարբեր մակարդակի փոխայցելությունները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադառնալով դեռեւս 2009թ. Քուվեյթ կատարած իր այցին եւ դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դրանք կյանքի են կոչվում, երկու երկրներում արդեն իսկ գործում են դեսպանություններ, իսկ ընթացիկ տարում Քուվեյթում գումարվելու է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն ընթացիկ ծրագրերը եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Քուվեյթի ԱԺ նախագահն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ