16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պաշտոնական այցով Լատվիա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահը

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-6-ը  եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը:

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա  Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի,  վարչապետ  Վալդիս Դոմբրովսկիսի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ Սաեյմայի  Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության  խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ