12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երեխաների պաշտպանությունը սկսվում է ծնողազուրկ եւ ծնողական խնամքի կարոտ երեխաներից

Երեխաների պաշտպանության միջազգային օրն է այսօր, եւ շատերիս մոտ է հարց առաջանում՝ արդյո՞ք պաշտպանված են մեր երեխաների իրավունքները, եւ ո՞րն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ խնդիրը:

Պաշտպանվածության մասին խոսելով՝ պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ երեխաների պաշտպանության հարցերով լիազոր մարմինները որոշակի քայլեր ձեռնարկում են բարելավելու այս ոլորտը, սակայն այդ քայլերը հաճախ բավարար եւ արդյունավետ չեն լինում:

Խոսելով երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առկա խնդիրների մասին՝ հարկ է նշել, որ ամենամեծ խնդիրը հենց այդ համակարգի անկատարությունն է: Սկսած Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից, որոնք համայնքային մակարդակում երեխաների կյանքի համար կարեւորագույն որոշումներ են կայացնում, հաճախ ոչ մասնագիտական մոտեցումներ դրսեւորելով, մինչեւ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի գործունեության արդյունավետությունը եւս մեծ հարցականի տակ է այսօր դրվում:

Անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսմեկյան այս տոնի շրջանակներում, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Մշտապես հիշել, որ մեր երկրում դեռ կան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաներ, առանց ծնողական խնամքի մնացած, բռնության ենթարկված եւ հաշմանդամ երեխաներ, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող երեխաներ, ովքեր զգում են պաշտպանության կարիք ավելի, քան մյուսները:

Շնորհավորելով բոլոր երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ՝ մաղթում եմ նրանց անհոգ մանկություն եւ լուսավոր ապագա:

 

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ