12 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի երեխաներին նեղացնո՞ ւմ են /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով` Հայաստանում երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան օրինակ` զինծառայողների և ազատազրկվածների իրավունքները, բայց ավելի քիչ են պաշտպանված` համեմատած կանանց իրավունքների հետ:  ”Երեխաները խոցելի են ոչ միայն իրենց կարգավիճակով, ուժեղությամբ կամ զարգացման կարիքներով, այլև խոցելի են, որովհետև մեր երկրում մեկ մարմին կա, որը պետք է պաշտպանի երեխաների իրավունքները, դա Խնամակալության և հոգաբարձության մարմինն է, իսկ նրանց գործունեությունը բավարարից շատ ցածր է: Նման պարագայում երեխաների պաշտպանությունը կատարում են լավ ծնողները, սակայն պետության պաշտպանությունը բավարար չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

Համեմատելով նախորդ տարիների հետ` ՄԻՊ-ը նկատում է, որ երեխաների պաշտպանվածության վիճակը վատացել է` ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից: ”Աղքատությունն աճել է, իսկ երեխաներն ամենախոցելին են աղքատության նկատմամբ, քանի որ նրանց կրթությունը կարող է վնասվել, սնունդը, կյանքի որակն է ընկնում”,-նշեց նա:

Սակայն եթե որպես չափորոշիչներ վերցնենք գիտակցության մակարդակը, անվճար բուժօգնությունը, որոշակի պետական աջակացության ծրագրերն, ապա այդ մասերով պաշտպանվածությունը լավացել է:

Անդրեասյանն ընդգծեց, որ եթե Հոգաբարձության և խնամակալության մարմինը սկսի աշխատել, ապա երեխաների իրավունքների պաշտպանության հարցը շատ ավելի քիչ կքննարկենք: 

ՄԻՊ-ը պատմեց վերջին ցնցող դեպքը, որին ինքը հանդիպել է` երեխաների իրավունքների ոտնահարման հետ կապված:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքն էլ ծնող է ու երեք երեխա ունի: Ավագ որդին ութ տարեկան է, երկրորդը` վեց տարեկան, իսկ դուստր` մեկ ու կես:

Արդյոք իր երեխաների իրավուքները պաշտպանված են, ոչ ոք նրանց չի նեղացրել, դիտեք` տեսանյութում:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ