08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայում անկարգություններ են. ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել /վիդեո/

Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմ հրապարակում, տեղի ունեցած բախումների արդյունքում 12 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է “РИА Новости”-ն:

Անկարգությունների արդյունքում 63 մարդ է ձերբակալվել: Հոսպիտալացված ցուցարարներից մեկին վիրահատել են, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժնում: Մյուսներն աննշան վնասվածքներ են ստացել: Արցունքաբեր գազից տուժել է նաեւ մեկ լրագրող:

Զանգվածային անկարգությունները Ստամբուլում սկսվել են ծառահատումների պատճառով: Քաղաքի կենտրոնական մասում գտնվող Գեզի զբոսայգում վերակառուցողական աշխատանքներ են տարվում` առեւտրային եւ զվարճանքների կենտրոն, ինչպես նաեւ ստորգետնյա թունելներ կառուցելու նպատակով: 

Ցուցարարները հավաքվել են նաեւ Թուրքիայի մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկում` Կուգուլու զբոսայգում: Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել: Ցուցարարների թվում հասարակական եւ քաղաքական գործիչներ կան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ