Խոշոր ավտովթար Սևան-Երևան ճանապարհին. 9 վիրավոր /ֆոտո/
Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գնդապետ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: