27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ

Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբա­թը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակեր­պութ­յունների հետ համատեղ նոյեմբերի 19-ին Գյումրիում և Վանաձորում, նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխար­հային օրը՝ դեկ­­տեմ­բերի 1-ին Երևանում իրականացնում է հանրա­յին միջոցառումներ, որոնց շրջա­նա­կում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անց­նելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջա­կան վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Հետազոտությունը ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրակա­նացվում է մատից վերցված արյան նմուշառում, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ըն­թաց­քում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտ­նիությունը երաշխավորվում է:

Խորհրդատվությունը և հետազոտությունը կատարվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել`  010-61-08-20 հեռախոսահամարով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ