08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դա արդեն սոդոմ-հոմոր է. Պարգեւ սրբազանը սթափության կոչ է անում

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի վերջերս քննարկվող՝ Հայաստանում միասեռականության մասին օրենք ընդունելու մասին: Սրբազանի խոսքով, վերջերս ինքը վտանգավոր միտումներ է տեսնում. Եվրոպայի որոշ երկրների օրինակներ փաթաթում են Հայաստանի վզին:

“Ըստ Քրիստոնեության,  միասեռականությունը սոդոմ-հոմոր է: Ես հասկանում եմ կան տկար մարդիկ,  երբ խոսում ենք նրանց իրավունքների մասին, բայց  պիտի մտածենք մեր ազգի ավանդական մեր արժեքի իրավունքների մասին, ով պիտի դրա պաշտպանը կանգնի, հո՞ չենք այլասերի մեր ազգը”,-սթափության կոր է հնչեցնում Սրբազանը:

Նրա խոսքով, Հայաստանը որպես առաջին քրիոստոնյա պետություն, ոչ մի արտոնություն չպիտի տա այդ օրենքի նախագծին, որպեսզի Աստծուն չզայրացնի:

“Ճիշտ է, մենք փողոցներում ոչ վիրավորում ենք, ոչ ծեծում ենք այդ մարդկանց,  նրանք  թող ապրեն հանգիստ, բայց լավ կլինի, որ  մարդիկ  փոխվեն”,-ասաց հոգեւոր հայրը: ՛՛Բնական է, եթե որեւէ միասեռական գա Սրբազանի մոտ` ընդունելու է: Եթե գալիս են զղջալով, ապաշխարելով, ապա պիտի օգնել, որպեսզի փոխվի՛՛:

 “Թմրամոլ է գալիս, հանցագործ, ցանկացած մարդ, որ տառապում  է ախտով, մենք բոլորս պիտի օգտակար լինենք, լինենք թե հոգեւորական. թե աշխարհական, կամ թե զինվորական”,-եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ