05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Նաղդեցին ու գցին փորձանքի մեջ…՛՛ բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր` մայիսի 31-ին մոտ 200 մարդ շարունակեցին երեկ մեկնարկած խաղաղ ակցիա իրականացրեցին ֆինանսների նախարարության մոտՆրանք բոլորը մի պահանջ ունեն. “Թող թողեն աշխատենք, որ էս երկրից չգնանք: Թող վերանայեն իրենց ընդունած օրենքը ու մեր վրի հարկը թեթևացնեն”:

Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները տեղեկացիրն, որ իրենք բոլորն էլ խաղային ապարատների տերեր են, ապարատում տեղադրված շահումները լինում են կամ փափուկ խաղալիքներ, կամ ծխախոտ:

Մինչդեռ նրանց հետ պայմանագիր ՛՛ապարատը օգտագործելու համար հատուկ պայմաններ՛՛ չեն առաջարկվել.” Ծխախոտը թույլ են տալիս խանութին առք ու վաճառք, մեր շահումը արգելված է: Մեզ հետ պայմանագիր կնքելիս գրվել է մետաղադրամներով շահագործվող շահումով խաղային ապարատ` չեն ասել մեջը ինչ լցնենք: Ու թե ասելու էին թող երկու ամիս առաջ ասեին, գոնե գլխներիս ճարը տեսնեինք”,-մեկը մյուսին չզիջելով պատմեցին ակցիայի մասնակիցները:

Ֆինանսների նախարարություն են եկել, որովհետև ապարատը շահագործելու համար լիցենզիա հենց այս նախարարությունից են ստացել:

“ Ես էս ամսի 23-ին հենց ապարատը առել եմ. գնացել հարկային դիմում եմ գրել, դիմումս ընդունել են ու չեն թողնում աշխատեմ, պարտքով էլ փող եմ ճարել եկել եմ ստեղ, հիմա իմ տված փողը ովա հետ տալու, ապարատները նաղդեցին ու քցին փորձանքի մեջ”,-ասաց  Գոռ Զաքարյանը:

Հիշեցնենք, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությամբ մինչեւ 18 տարեկաններին ծխախոտի գովազդն ու վաճառքը արգելվում է, իսկ խաղային ապարատներում ծխախոտ էլ է խաղարկվում: 

 Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ