30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ նախագահը չի արձագանքել Լեւոն Զուրաբյանին. բողոքի ակցիա /վիդեո/

Այս պահին  “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի դիմաց շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիան`  “ազատություն Տիգրան Առաքելյանին”, “եկել եք ստեղ, որ ինչ անեք”, “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” կոչերի ուղեկցությամբ:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են “Հայաստանի քաղբանտարկյալների խնդիրը” ներկայացնել ԵԽԽՎ համաժողովի մասնակիցներին: Նիստին մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Լեւոր Զուրաբյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարճ զրույցի ընթացքում ինքը տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին ժողովրդի պահանջը եւ քաղբանտարկայլների խնդիրը: Վերջինս ոչ մի կերպ չի արձագանքել պատգամավորին: 

Ակցիայի մասնակիցների թվում են նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Նրանք պնդում են, որ մինչեւ նիստի ավարտը կանգնելու են “Մարիոթի” դռների մոտ եւ փորձելու են անպայման հանդիպել ԵԽԽՎ պատվիրակության անդամներին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ