27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դիմումները կներկայացվեն նաև առցանց

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական) դիմում ներկայացնելու համար դիմողը մուտք է գործում www.epension.am կայ­քէ­ջ, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում.

– ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
-նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան ու համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը,
-նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:

Առցանց դիմումի հիման վրա նպաստը լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում: Տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հավաստիությունն առցանց եղանակով ճշտվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալների հիման վրա:

Գործող կարգով նպաստը նշանակելու համար ծնողը սոցիալական ապահովության տարածքային բաժին է ներկայացնում համապատասխան դիմում և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

Տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հնարավորություն կստեղծվի  տեղեկատվությունը փոխանակել առցանց ռեժիմով և երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը ընդունել նաև առցանց:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 18.11.2016թ. հերթական նիստում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ