Ամեն ինչը չափ ու սահման ունի. Պարգեւ սրբազանը թողնում է Սերժ Սարգսյանի վրա
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններին: Վերջինս չհերքեց, որ մտերմիկ, ջերմ հարաբերություններ ունի նախագահի հետ:
“Նորմալ հարաբերություններ ունեմ, ինչու պիտի վատը ունենանք: Արցախյան պայքարի առաջին տարիներից ծանոթ ենք”,-ասաց Սրբազանը` նշելով, որ Սերժ Սարգսյանը եկեղեցու հանդեպ մեծ հարգանքով է, աջակցում է նաեւ Արցախի թեմին:
Առաջարկներով, խնդրանքներով դիմում է նախագահին, եւ նա ընդառաջում է: Բայց գտնում է, որ ամեն ինչը պիտի չափի սահմաններում լինի: “Ինչը օգտակար է պետությանը, եկեղեցուն` առաջարկում եմ: Ինչ-որ պիտանի է մի խոսքով, մնացածը թող ինքը որոշի: Եթե հարմար է գտնում, թող անի”,-ասաց Սրբազանը:
Ի դեպ, նա ավելացրեց, որ ամեն մի առաջարկով չի դիմի եւ ոչ մի նախագահի: “Կրկնում եմ, չափ ու սահմանը լավ բան է”,-ասաց Պարգեւ Սրբազանը:
Պարգեւ Սրբազանի հետ զրույցի այլ հատվածները կներակայացնենք առաջիկայում: