Ագնեսային սպանել են բժիշկնե՞րը
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական վարկածով թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան: Երեխայի ծնողները ոստիկանությունում հաղորդում էին տվել, որ երեխայի մահվան պատճառը թոքաբորբը չէ և, ըստ նրանց, երեխային սպանել են բժիշկները: Այս մասին հայտնում էՓաստինֆոն՛՛:
Երեխայի մայրը՝ Մարիա Մովսիսյանը լիովին համոզված է, որ երեխան մահացել է բժիշկների պատճառով: ՛՛Ճիշտ է, որտեղ որ ես ապրում էի, չեմ թաքցնում, մի փոքր բետոնային վիճակ էր, բայց ես երեխային շատ լավ եմ պահել, երեխուս մահը կապում եմ միայն բաժնի վարիչի հետ: 3 կիլոգրամ 150 գրամ էր Ագնեսան, առողջ երեխա էր, մեկ-մեկ մի քիչ ջերմում էր՛՛:
Կինը նաև նշել է, որ իր մեծ աղջիկը, ով 1 տարեկան 8 ամսական է, հիվանդացել է կապույտ հազով, որից որոշ ժամանակ անց Ագնեսան սկսել է հազալ: Նա ևս կապույտ հազ է տարել, բայց կազդուրվել է: Ըստ երեխայի մոր` այդ ժամանակ երեխան ավելի վատ վիճակում է եղել, քան այն ժամանակ, երբ վերջին անգամ տարել են հիվանդանոց: Սակայն, Մարիա Մովսիսյանի ներկայացմամբ, երեխան կազդուրվել է:
Նշենք, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա.Մխիթարյանը հայտնել է, որ մի քանի օրից դատաբժշկի եզրակացությունը պատրաստ կլինի: