21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

“Եթե մեզ չեք սուբսիդավորում, ինչ ՀԱՊԿ, ինչ Մաքսային միություն”

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ունի իր քաղաքական պատճառները: Այս մասին այսօր Կարապետյանն ասաց  լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ վարչապետը հայտարարել էր, որ գազը 30%-ով սուբսիդավորելու են, սակայն դեռևս չգիտի, թե ինչ միջոցներով: Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանն այդ գումարը ցանկանում է վերցնել ՌԴ-ից, ինչը ռուսական կողմը տալու ցանկություն չունի:

՛՛Դեմարշը նա է, որ եթե մեզ չեք սուբսիդավորում, ինչ ՀԱՊԿ, ինչ Մաքսային միություն՛՛,-Արամ Կարապետյանն այսպես մեկնաբանեց ՀՀ նախագահի բացակայությունը ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին` վստահեցնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ խճճել, և ի վերջո պետք է գիտակցել, որ բոլորի հետ լավ լինելու քաղաքականությունը չի հաջողվում:

Հարցին, արդյոք հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի հակառուսական քաղաքականության արդյունքում ՌԴ-ն փորձի պատասխանել՝ ֆինանսավորելով ընդդիմությանը, Կարապետյանն ասաց. ՛՛

՛՛Ոչ, ես բացառում եմ դա, դրա կարիքը չի էլ լինելու՛՛: Նրա խոսքով՝ իշխանությունն արդեն իր դեմ տրամադրել է ընդդիմությանը և ՌԴ-ը կրկին դա անելու կարիք չունի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ